ԿարևորՔաղաքական

Մորենո Օկամպոյի զեկույցը ապագայում կարող է մեղադրական ակտ դառնալ Ադրբեջանի ղեկավարության դեմ․ Մարուքյան

Անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցին՝ Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, թե դա կողմնակալ է՝ Թվիթերի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազի զեկույցում եզրակացություն է արվում Ադրբեջանի կողմից վարվող ցեղասպան քաղաքականության մասին, և եթե այն կողմնակալ լիներ կամ հիմնված չլիներ փաստերի վրա, Հիքմեթ Հաջիևը և ադրբեջանական ողջ քարոզչությունը երբեք ուշադրություն չէին դարձնի դրան և իրենց ժամանակից ոչ մի րոպե չէին ծախսի դրան անդրադառնալու վրա:

Հետևաբար, սա պատկառելի զեկույց է՝ փաստերով և վերլուծություններով, որն ապագայում կարող է մեղադրական ակտ դառնալ Ադրբեջանի ղեկավարության դեմ»,- գրել է Մարուքյանը։

Արցախի Հանրապետության նախագահը մոտ երկու շաբաթ առաջ դիմել էր Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին՝ խնդրելով փորձագիտական կարծիք առ այն, թե արդյոք Արցախում խորացող շրջափակումը համապատասխանո՞ւմ է ցեղասպանություն հանցագործությանը:

Օգոստոսի 7-ին ստացվել է Օկամպոյի զեկույցը, որտեղ նա Արցապում տեղի ունեցողն անվանում է ցեղասպանություն։

Back to top button