ԿարևորՔաղաքական

Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-լեհական համագործակցությանն առնչվող հարցեր

Օգոստոսի 10-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին: 

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի դեսպանության պաշտպանության հարցերով և ռազմաօդային ուժերի կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնևսկին: 

Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Սկվեչինսկիին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն: 

Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-լեհական համագործակցության ընթացքին և ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանայի անվտանգությանն առնչվող հարցեր:

Back to top button