Մինսկում ընթացող ԱՊՀ երկրորդ խաղերում օգոստոսի 9-ին մրցահարթակ են դուրս եկել ազատոճային ըմբիշները. Հայաստանը ներկայացնում էր 8 ըմբիշ։
61 կգ քաշային Նորիկ Հարությունյանը, 86 կգ քաշային Ազատ Կարապետյանը և 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը դարձել են խաղերի բրոնզե մեդալակիրներ՝ համապատասխանաբար հաղթելով վիետնամցի, ղրղըզ և տաջիկ մրցակիցներին։
Այսպիսով՝ Հայաստանի հավաքականն այս պահին նվաճել է 6 մեդալ, որից 5-ը նվաճել են հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները, իսկ մեկը` հրաձիգ։