ԿարևորՔաղաքական

ԼՂ-ում հումանիտար իրավիճակի խորացումը կարող է վտանգի տակ դնել տարածաշրջանում կայուն խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերը․ Միրզոյան

Օգոստոսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամն ու դրա ծայրահեղ բացասական հետևանքները ԼՂ ժողովրդի համար: Նախարարն ընդգծել է հունիսի 15-ից ԼՂ լիակատար շրջափակման հետևանքով հատկապես բնակչության խոցելի խմբերի՝ 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների, 9 հազար հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ բժշկական օգնության բացակայությունն ու իրավիճակի լրջությունը: 

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շարունակական խորացումը կարող է վտանգի տակ դնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը՝ ընդգծելով առկա մեխանիզմները թիրախային  օգտագործելու և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման վերացման ուղղությամբ քայլերի անհրաժեշտությունը: 

Հաշվի առնելով ԵՄ խորհրդում Իսպանիայի նախագահությունը՝  ընդգծվել է նաև ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հուլիսի 25-ի հայտարարությանը ԵՄ անդամ երկրների լիակատար աջակցության և ուղերձների կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ շրջանակներում Հայաստանի և Իսպանիայի հետագա փոխգործակցությանը:

Կարդացեք նաև

Back to top button