Էկոսֆերա

Ովքե՞ր են իրականացնելու անտառներում 24 ժամյա հսկողություն․ «Էկոսֆերա»

«ՀՀ Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկում է տեղի ունեցել։ Հանդիպման ընթացքում քննարկվել է բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող 6 ՊՈԱԿ-ների և Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պահպանություն իրականացնող աշխատակիցների հաստիքների միասնական կառավարում ընդհանուր ծառայության միջոցով սպասվող բարեփոխման շուրջ տարվող աշխատանքները։

«Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն Նազելի Վարդանյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց՝ օրենքն ամբողջական չէ, դեռ լրացնելու և աշխատելու տեղ ունի։ Մասնագետի կարծիքով՝ ծառայության ստեղծումն անհրաժեշտություն է, սակայն այնպես, ինչպես ներկայացվել է քննարկումների ընթացքում, չեմ կարծում արդյունավետ լինի։

«Այն կոնցեպտը, որը պետք է լինի անտառպահպանության ծառայության հիմքում, չտեսա։ Առաջինը պետք է լինի գործառույթների տարանջատում՝ կառավարման հսկողության և վերահսկողության։ Այս տարանջատումն օրենքը չի տալիս։ Այսինքն՝ անտառային պահակային ծառայությանը տրվում է այն լիազորությունները, որոնք այսօր ունեն անտառապահերը, ոչ ավելին։ Նրանք պետք է լայն իրավազորություններով օժտված լինեն՝ ակտ կազմել, պատասխանատվության ենթարկել, վարչական մարմին հանդիսանալ»,- ասաց Վարդանյանը։

Back to top button