ԿարևորՀասարակություն

Հայկ Մարությանը կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրություններին

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կմասնակցի քաղաքապետի ընտրություններին, ֆեյսբուքի իր էջում հայտնել է Մարությանը՝ հրապարակելով իր ուղերձը։

«Հայտարարում եմ, որ ես՝ իմ թիմի հետ միասին, մասնակցելու եմ Երևանի քաղաքապետի ընտրություններին»,- ասել է Մարությանը։

2018 թվականի իշխանափոխությունից հետո՝ նույն թվականի սեպտեմբերին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո միացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրվել Երևանի ավագանու թեկնածու։ Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ընտրություններում դաշինքը հաղթել է՝ հավաքելով ընտրությանը մասնակցածների ձայների 81,06 %-ը, իսկ Հայկ Մարությանը դարձել է Երևանի քաղաքապետ։

2021 թ-ին, սակայն, իշխող ուժն անվստահություն էր հայտնել նրան։

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ից։

Back to top button