ԿարևորՀասարակություն

Նախարարությունն ուսումնասիրում է հաշմանդամություն ունեցող երեխաների հետ կատարված դեպքի մանրամասները

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ուսումնասիրում են հաշմանդամություն ունեցող երեխաների հետ կատարված դեպքի մանրամասները։

«Ակվատեկ» մարզաառողջարանային համալիրում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությամբ, երեկվանից ուսումնասիրում է դեպքի մանրամասները՝ դրանց համարժեք ընթացք ապահովելու նպատակով։

Մինչ դեպքի երկկողմանի ուսումնասիրությունը, կրկին ընդգծում ենք՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը խտրականության բացառումն է։

Նախարարությունը հետամուտ է հաշմանդամություն ունեցող անձանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցելու մատչելի պայմանների և հնարավորությունների ապահովմանը»,-հայտնում են նախարարությունից։

Back to top button