ԿարևորՀասարակություն

Երեխաներն ամենուր նույն իրավունքներն ունեն․ ՀԿ ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցք

Մի շարք մարդասիրական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ այսօր այցելել են Կոռնիձոր՝ Լաչինի միջանցքի մոտ։ Ինչպես Թվիթերի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը, նրանք իրենց մտահոգությունն են հայտնել ԼՂ շրջափակման պատճառով ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ։

Ըստ հաղորդագրության՝ ՀԿ ներկայացուցիչները կոչ են արել Ադրբեջանին և աշխարհին պաշտպանել ԼՂ տուժած 30000 երեխաների իրավունքը։

«Երեխաներն ամենուր նույն իրավունքներն ունեն»,-ասված է ԱԳՆ մամուլի խոսնակի գրառման մեջ։

Back to top button