

Հարավային Կովկասի տարածաշրջանի և Հայաստանի նկատմամբ Ռուսական կայսրության հետաքրքրությունները դրսևորվել են դեռևս 18-րդ դարի սկզբին։ Հենց այս շրջանում էլ հայերը սկսեցին իրենց ազատագրական պայքարը։ Համադրվեցին հայերի ցանկությունները և ռուսական արտաքին քաղաքականության ուղենիշները։
19-րդ դարում Ռուսաստանը մտավ Արևելյան Հայաստան և դարձավ Օսմանյան կայսրության անմիջական սահմանակից պետություն։
Առաջացավ ռուս-թուրքական շահերի բախում, ինչը որոշ առումով համընկնում էր հայության ներքին շահերի հետ։
Թեմային է անդրադառնում ԵՊՀ պատմության ֆակուլտետի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Մխոյանը։ «Միջազգային դիվանագիտությունը և Հայկական հարցը»՝ մաս 1-ին։