

Արևմտյան երկրները «կեղտոտ մեթոդներով» շանտաժի են ենթարկում Հայաստանին՝ դրդելով Ռուսաստանի հետ գործընկերության դեմ, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
Ինչպես նշել է դիվանագետը, այսօր Մոսկվայի և Երևանի միջև «խիտ արտաքին քաղաքական համակարգում» է հաստատվել ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում։
«Եթե խոսենք Երեւանի հետ հարաբերություններում որոշ բացասական կողմերի մասին, ապա դրանք առաջին հերթին պայմանավորված են ռուս-հայկական գործընկերությանը վնասելու արեւմտյան երկրների շարունակվող փորձերով։ Կիրառվում են ցանկացած, այդ թվում՝ բացարձակ կեղտոտ մեթոդներ՝ պատժամիջոցների շանտաժ, անբարեխիղճ մրցակցություն, ամորֆ խոստումներ, որոնցում, ինչպես ասում է հայկական ասացվածքը «ավելի շատ ծուխ կա, քան խորոված»,- շեշտել է Գոնչարը։
«Մենք ապավինում ենք մեր հայ ընկերների իմաստնությանը: Մեր կողմից, ինչպես նախկինում, հաստատակամ ենք բոլոր խնդրահարույց հարցերը լուծել դաշնակցային ճանապարհով՝ ուղիղ և անկեղծ երկխոսության շրջանակներում»,- եզրափակել է նա։