Հասարակություն

Կասեցվել է մրջնաբույնի արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մարտի 25-ի որոշումով կասեցվել է «Կալաչ» ՍՊԸ-ի կողմից «Մրջնաբույն» խմորեղենի արտադրական գործունեությունը։

«Կալաչ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում  պարզվել է, որ «Մրջնաբույն» արտադրատեսակի խմորեղենը, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, չի համապատասխանում  հիգենիկ նորմերին։ Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները։

Back to top button