ԿարևորՔաղաքական

Եվրամիությունը վերահաստատում է Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացման հարցում իր աջակցությունը․ Ժոզեպ Բորել

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը  ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազանգից հետո գրառում է արել ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո:

«Կարևոր զանգ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ Ղարաբաղի հայերի վրա ազդող հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Եվրամիությունը վերահաստատեց աջակցությունը Լաչինի միջանցքի՝ առանց հապաղման վերաբացմանը՝ հումանիտար օգնության առաքումը հնարավոր դարձնելու համար:  Կարեւոր է վերդառնալ բարեխիղճ երկխոսությանը, ներառյալ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև»,- գրել է նա:

Back to top button