Մասնագիտություն

Նրանք պահպանում են մեր տեսողությունը. «Մասնագիտություն»

Մարդու համար թերևս ամենակարևոր զգայարաններից մեկը տեսողությունն է, որն իրականացվում է անչափ նուրբ, բայց միևնույն ժամանակ ամենաբարդ տեսողական օրգանի՝ աչքի միջոցով:

Աչքերը մարդու մարմնի ոչ միայն ամենաարտահայտիչ ու գրավիչ մասերից են, այլև մարդու հոգու հայելին են, որոնց միջոցով մարդիկ արտահայտում են իրենց հույզերն ու զգացմունքները, ողջ էությունը, նրանք թույլ են տալիս մարդուն լիարժեք ապրելու, հիանալու շրջակա աշխարհի գեղեցկությամբ, շփվելու, հաղորդակցվելու…

Մենք հաճախ չենք էլ ենթադրում, թե ինչ կարևոր դեր են խաղում աչքերը. արտաքին աշխարհի մասին տեղեկատվության մոտավորապես 90%-ն ընկալվում է տեսողությամբ, ուստի դրանց առողջությունը պահպանելը նույնպես շատ կարևոր է:

Ակնաբուժությունն առողջապահական այն ճյուղերից է, որն ուսումնասիրում է աչքի ֆիզիոլոգիան և կառուցվածքը, աչքի բնածին և ձեռքբերովի ախտաբանությունները, դրանց կանխարգելումը, ախտորոշումը և բուժումը. անչափ կարևոր ոլորտ, որից անմիջականորեն կախված է մարդկանց տեսողության պահպանումն ու վերականգնումը, ուստի ակնաբույժի մասնագիտությունը չափազանց կարևոր և պատասխանատու է, պահանջում է առավելագույն մասնագիտական գիտելիքներ, մեծ նվիրվածություն ու աշխատասիրություն, անընդհատ կատարելագործում ու վերապատրաստում:

Զրույց Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնի վարիչ, Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի վարիչ Լիլիթ Ոսկանյանի հետ:

Back to top button