Ժամանակի վկան

Իմ առաքելությունը գաղափարական զենքով երիտասարդությանը զինելն է․Վաչէ Բրուտեան. «Ժամանակի վկան»

Հասարակական գործիչ, խմբագիր Վաչէ Բրուտեանը քաջ ծանոթ է հատկապես արտերկրում, սփյուռքահայ շրջանակներին ու ընթերցողին։ Հաղորդման ընթացքում կծանոթանաք նրա անցած ուղուն, մասնագիտական ձեռքբերումներին, Երևանում հրատարակված «Երկիրն արտերկրէն» գրքին, ինչպես նաև Հայաստանի ներկայի ու ապագայի մասին Վաչէ Բրուտեան հրապարակախոսի հիմնական գաղափարներին ու պատկերացումներին։

Աշխարհի տարբեր երկրներում պատասխանատու խմբագրական պաշտոններ ստանձնելուց հետո Վաչէ Բրուտեանը որոշեց վերջնականապես հաստատվել Հայաստանում։

Հայաստանում Վաչէ Բուտեանն այնտեղ է, որտեղ իր կարիքը կա, որտեղ կարող է իր մասնագիտական փորձառությամբ և գիտելիքներով օգտակար լինել մարդկանց և կառույցներին։

2021 թ․ լույս տեսավ Վաչէ Բրուտեանի հրապարակախոսական հոդվածների ծաղկաքաղ ժողովածուն՝ «Երկիրը արտերկէն» խորագրով։

Ժողովածուն սկսվում է Հայաստան կատարած առաջին այցելության տպավորություններն ամփոփող հոդվածով։

Հետաքրքրվեցի, թե ի՞նչ փոփոխություններ է կրել հեղինակի կարծիքն առաջին այցելությունից հետո մինչև օրս։

Ըստ բանախոսի՝ Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները պետական մակարդակով ուղղորդելու ջանքեր եղել են խորհրդային ժամանակներից, բայց Հայաստան-Սփյուռք հարաբերությունները նոր որակի բարձրացնելու ուղղությամբ քայլեր արվեցին Հայաստանի անկախացումից հետո։ Իսկ այս իշխանության օրոք, ըստ նրա, նախորդ ջանքերը զրոյացվեցին։

Վաչէ Բրուտեանի հրապարակախոսությունը արևմտահայերենով է։ Անդրադարձանք նաև արդեն մեռնող լեզուների շարքին դասվող արևմտահայերենի փրկության հարցին։

Վաչէ Բրուտեանի խմբագրական, հրապարակախոսական գործունեությունը հայկական համայնքներում դպրոց ձևավորելուն հավասար ազդեցություն է ունեցել։

Ճանաչված հրապարակախոսն արդեն աշխատում է հաջորդ գրքի վրա, որն իր խոսքով մեր ժամանակների հայ քաղաքագիտական մտքին կավելացնի մի նոր  գաղափարախոսական աշխատություն, որը հանրամատչելի կդարձնի բարդ հարցերի ընկալումը բոլոր հետաքրքրվողների համար։

Back to top button