Դպրություն

Պատրաստվում են ամերիկագետներ. նոր ծրագիր Մայր բուհում. «Դպրություն»

2020 թ. ԵՊՀ-ում ստեղծվեց  Ամերիկյան հետազոտությունների կենտրոնը, որը իրականացնում է «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիրը։ Այս  ծրագիրը ՀՀ բարձրագույն կրթության համակարգում առաջինն է իր տեսակի մեջ։ 

Ծրագրի շրջանավարտները կարող  են իրենց կարիերան շարունակել միջազգային հարաբերությունների, դիվանագիտության, պետական, ինչպես նաև հասարակական ոլորտներում: 

«Այս ծրագիրը պետք է դիտարկել ամբողջ համալիրի մեջ, որովհետև այն ուղղություններից մեկն է, որը իրականացվում է ԵՊՀ – ում՝ ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ ստեղծված «Ամերիկագիտության» կենտրոնի կողմից։ Կենտրոնը իրականացնում է 3 հիմնական ուղղություններով աշխատանքներ։ Ամերիկագիտության կրթական ծրագրի շրջանակներում ուսանողներին շնորհվում է մագիստրոսական կոչումը՝ միջազգային հարաբերությունների մասնագիտությամբ»,-  ասում է ԵՊՀ Միջազգային համագործակցության վարչության պետ, «Ամերիկագիտություն» ծրագրի տնօրեն Ալեքսանդր Մարգարովը։

«Ես «Ամերիկագիտություն» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտներից եմ։ Մասնագիտական առաջին որակավորմամբ թուրքագետ եմ։ Ավարտել եմ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը։  Երբ իմացա «Ամերիկագիտություն» մասնագիտության մասին, այն ինձ գրավեց և շատ հետաքրքիր էր թվում։ Այս ծրագիրը առանձնահատուկ է նրանով, որ քեզ տրվում է գիտելիքներ, ձեռք ես բերում հմտություններ ԱՄՆ–ի քաղաքական պրակտիկայի, պատմության, լեզվի, մշակույթի մասին։ Այսինքն՝ ձեռք ես բերում համալիր գիտելիքներ և հեռանկարը բավականին մեծ է»,-  ասում է  «Ամերիկագիտություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Անահիտ Թևոսյանը։

Back to top button