Հասարակ գիտություն

Բաթումի պայմանագիրն ու դրա անհայտ «էջերը». «Հասարակ գիտություն»

1918թ. հունիսի 4-ին Բաթումում ստորագրված պայմանագրով Թուրքիան ճանաչում էր Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Միաժամանակ, սակայն, այդ պայմանագրով Հայաստանը հսկայական տարածքներ էր կորցնում։ Քչերը գիտեն, որ Բաթումի պայմանագիրը ստորագրելուց հետո ստեղծվում է հայկական նոր պատվիրակություն, որը շարունակում է բանակցել Թուրքիայի հետ՝ փորձելով հնարավորինս մեղմացնել պայմանագրի ծանր հոդվածները։ Ցավոք սրտի, 1918թ. հուլիսին տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ աղբյուրներն ու հետազոտությունները քիչ են։

Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Համո Սուքիասյանն ուսումնասիրել է մեզ հետաքրքրող խնդիրը։

Back to top button