Հայագիտակ

Առեղծվածներով լի կյանք ու գործ. Դերենիկ Դեմիրճյան․ «Հայագիտակ»

Հարցրեք ցանկացած հայի` ի՞նչ է գրել Դեմիրճյանը։ «Վարդանանք» վեպը և «Պույպույ մկնիկը». այս երկու գործերը հայտնի են բոլորին։ Բայց գրողն ունի ստեղծագործությունների 14 հատորյակ: Հիանալի նկարիչ է եղել, ջութակ է նվագել, եղել է սիրառատ տղամարդ, անգամ ամուսին ունեցող կին է փախցրել ու ամուսնացել հետը։

Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը պատմում է. «Հայրենական պատերազմի ծանր տարիներին նա գրեց «Վարդանանքը», բայց լավ զգալով, որ փոքրիկներին պետք է հանել ծանր հոգեվիճակից, գրեց մանկական ուրախ մի հեքիաթ` «Արջուկ-Լրջուկը», որի հրաշքով գտնված մի օրինակից մենք վերատպեցինք այդ գործը»։

Ինչ ասես արժե գրողի «Հայը» խոհագրությունը։ Ազգային բնավորության, ճակատագրի հիանալի մի վերլուծություն, որն ասես այսօր է գրված։

Իսկ Արցախի, Ջավախքի ու Նախիջևանի մասին նրա` խոր մտահոգությամբ լի ուսումնասիրությո՞ւնը։ Արցախը միշտ հայկական է եղել` պնդում և ապացուցում է ակադեմիկոս-գրողը։ Հետաքրքիր են նրա մոտեցումները նաև Վասակ Սյունու և հեքիաթի Քաջ Նազարի ֆենոմեններին։ Պետք է վերստին ընթերցել Դեմիրճյանին՝ այսօրվա նոր լույսի ներքո նրա հանճարը վերագտնելու համար։

Back to top button