

Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ. մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող հաստատություն, որի գերխնդիրը որակյալ կրթության ապահովումն է, արդյունավետ ուսումնական, մեթոդական, դաստիարակչական գործունեության ծավալումը:
Քոլեջն իր պատմությունը սկսել է դեռևս 1963 թվականին՝ կրելով ինդուստրիալ-մանկավարժական տեխնիկում անվանումը: 2002 թվականից վերանվանվել է Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ:
Այսօր արդեն 60-ամյա կրթօջախը՝ Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջը, իր հարուստ կենսագրությամբ, հմուտ և բարձրակարգ մասնագետներով, արդյունավետ աշխատանքով շարունակում է իր գործունեությունը՝ պատրաստելով ժամանակի պահանջներին համահունչ, մասնագիտական կարողություններին և հմտություններին տիրապետող, որակյալ և մրցունակ մասնագետներ բազմաթիվ մասնագիտություններով:
Զրույց Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Կարինե Գրիգորյանի և Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի կրթադաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Լուսինե Գասպարյանի հետ: