Մասնագիտություն

Նրանք ոչ միայն կարող են կառավարել ցավը, այլև անզգայացնել․ «Մասնագիտություն»

Երկար տարիներ հենց ցավն էր խոչընդոտը կյանքի հետ կապված վիրաբուժական վիրահատությունների բարեհաջող կատարման համար:

Անեսթեզիոլոգիա. առողջապահության ամենաբարդ և միաժամանակ ամենապահանջված ուղղություններից մեկը, առանց որի այսօր անհնար է պատկերացնել ժամանակակից բժշկությունը, բնագավառ, որի շնորհիվ ցանկացած վիրաբուժական միջամտություն դարձավ ավելի անցավ և անվտանգ: Անեսթեզիոլոգիա. զգացողությունների բացակայություն, որը բժշկության մեջ կիրառվում է ցավազրկման ու վիրահատական միջամտություններն անցավ, հանգիստ ու առանց խոչընդոտների անցկացնելու նպատակով:

Յուրաքանչյուր բուժառուի կյանքի և առողջության համար մեծ պատասխանատվություն է կրում բժիշկ-անեսթեզիոլոգը: Կատարելապես տիրապետելով ընդհանուր և տեղային ցավազրկման ժամանակակից մեթոդներին, խորը գիտելիքներին՝ բժիշկ-անեսթեզիոլոգները բուժառուին ուղեկցում են վիրահատական բուժման յուրաքանչյուր փուլում. նախապես մանրամասն տեղեկություններ հավաքելով յուրաքանչյուր բուժառուի առողջության, դեղերի, այլ քրոնիկ հիվանդությունների կամ նախկին վիրահատությունների մասին՝ բժիշկ-անեսթեզիոլոգները ճիշտ անզգայացնող միջոցներ են ընտրում՝ բուժառուին ժամանակավորապես անգիտակից վիճակում դնելով բժշկական ընթացակարգի կատարման համար, վերահսկում բուժառուի անվտանգությունը վիրահատության ընթացքում, ապահովում բուժառուի բոլոր կենսական գործառույթների ապահովվածությունը:

Նրանք վիրահատարանում աշխատում են բժշկին զուգահեռ ոչ միայն վիրահատության ընթացքում, այլև դրանից հետո՝ պատասխանատու լինելով բուժառուի կյանքի ու առողջության համար:

Զրույց բժիշկ-անեսթեզիոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ, Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Իրինա Մալխասյանի հետ:

Back to top button