Եվրոպայի առաջին համալսարանը 9-րդ դարում Մագնավայում էր, և դրա ռեկտորը հայ Լևոն Իմաստասերն էր։ Բյուզանդիայի պատմությունը սերտ կապի մեջ է հայոց պատմության հետ։ Ճիշտ է, հայազգի կայսրերը չէին ձգտում վերականգնել հայկական պետականությունը, բայց հայերն այս երկրում շատ արտոնյալ վիճակում էին։ Առևտրականները, ռազմական վերնախավը, բազմաթիվ հայազգի հոգևորականներ ու գիտնականներ այստեղ ապահով ու հուսալի հանգրվան էին գտել։
Պատմաբան Վահե Լոռենցն ասում է. «Եվրոպայի առաջին համալսարանը Մագնավայում էր՝ Կոստանդնուպոլսի թաղերից մեկում։ Սրա ռեկտորը հայ Լևոն Իմաստասերն էր կամ Լևոն Մաթեմատիկոսը։ Չեք հավատա, բայց իններորդ դարում նա մշակել էր հեռագրի և ձայնագրության սկզբունքները, ինչի մասին բազմաթիվ վկայություններ են տալիս օտարները։ Ցավոք, չեն պահպանվել մեթոդները, բայց կան լիքը նկարագրություններ»։
Ի՞նչն էր պատճառը, որ կայսրերը չցանկացան որևէ բան անել Հայաստանի համար. նրանք ամեն ինչից վեր դասում էին Բյուզանդիայի պետական շահերը։ Ազգությունները ոչ մի նշանակություն չունեին, եթե անգամ նրանք քանակով գերազանցեին բոլորին։ Միայն պետության շահն էր առաջնայինը։