Խոշորացույց

Վասակ Սյունու կերպարը երկակիություն չունի կամ կրկին Վարդանանց պատերազմի մասին. «Խոշորացույց»

Խորհրդային դպրոցում «Հայ ժողովրդի պատմությունը» գրեթե ֆակուլտատիվ առարկա էր։ Եթե ուսուցիչը հետ էր մնում հասարակագիտության կամ ԽՍՀՄ պատմության ծրագրից, այն լրացնում էր մեր ժողովրդի պատմության հաշվին։

Եվ հենց հայ գրականության դասն էր այն տեղը, որտեղ, եթե ունեիր լավ ուսուցիչ, կարող էիր խոսել նաեւ հայոց պատմությունից։

Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» վեպի ուսումնասիրման ժամանակ խոսում էինք 449-451 թվականների ապստամբության մասին։ Ես պատրաստել էի ռեֆերատ։ Երբ այն ներկայացրեցի դասարանում ու ավարտն այն էր, թե արդյո՞ք դավաճան է Վասակ Սյունին, համադասարանցիներս արձագանքեցին` բա Վարդան Մամիկոնյա՞նն է դավաճան։

Այդ պահին դեռ ամբողջությամբ չէի հասկացել, որ խախտել եմ պատմության` հերոսի ու հակահերոսի, դավաճանի ու հայրենասերի, դրականի ու բացասականի հակասություններից կազմված մեր սովորական ընկալումը։

1500 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները նաև այսօր են շարունակում պատմական իրարամերժ տրամադրություններ առաջացնել, կրքեր բորբոքել։

Իրավաբան, ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը շեշտում է, որ Վասակ Սյունու կերպարը ոչ մի երկակիություն չի առաջացնում, նա դավաճան է և պատմական փաստերը, ժամանակակիցների վկայություններն ու նրա գործողությունները հենց դա են ապացուցում։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ավարայրի ճակատամարտը կամ մահ իմացյալ անմահություն է. թեմայի շուրջ խոսում ենք իրավաբան, ռազմաքաղաքական վերլուծաբան  Մհեր Հակոբյանի հետ։

Back to top button