Ազգային արժեքներ

Շարա Տալյան-130` hայ օպերային երգարվեստի երախտավորն ու նվիրյալը․ «Ազգային արժեքներ»

Անվանի արվեստագետների և ընտանեկան ջերմ մթնոլորտում մնացած տղան այնքան սիրեց մեր ժողովրդական հոգեթով երգերն ու մեղեդիները, որ առանց երկմտելու որոշեց երգիչ դառնալ: Իսկ 13 տարեկանում նա արդեն երգում էր քառաձայն երգչախմբում, հաճախ հանդես գալիս որպես մենակատար:

Նրա առաջին ուսուցիչները՝ երաժշտագետներ Գրիգոր Սյունին և Սպիրիդոն Մելիքյանը հիացած էին տաղանդաշատ տղայի երաժշտական տվյալներով: Նրա կյանքը երգն էր, հայ երգը: Եվ պատահական չէր, որ նա հետագայում դարձավ հայ օպերային երգարվեստի երախտավորն ու նվիրյալը:

Back to top button