ԿարևորՔաղաքական

Կիեւը խորհրդակցությունների համար կանչել է Հայաստանում իր դեսպանին

Ուկրաինան խորհրդակցությունների համար կանչել է Հայաստանում իր արտակարգ եւ լիազոր դեսպանին, հայտնել է ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբեյնիսը։ «Այսօր որոշում է ընդունվել խորհրդակցությունների նպատակով Կիեւ կանչել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուտխային»,- նախօրեին կայացած ճեպազրույցում հայտարարել է նա։

Կիեւն սպասում է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը «ռուսական կողմից Ղրիմի անեկսիայի» հարցով, ավելացրել է Պերեբեյնիսը։

Մինչ այդ՝ նախօրեին Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ընդունել էր Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային` վերջինիս խնդրանքով: Հանդիպման ընթացքում փոխարտգործնախարարը վերահաստատել էր, որ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն անփոփոխ է և տարիների ընթացքում բազմիցս արտահայտվել է:

Փոխնախարար Քոչարյանը նշել էր, որ Հայաստանի և Ուկրաինայի բարեկամ ժողովուրդների դարավոր հարաբերությունները կազմում են այն ամուր հենքը, որի վրա կառուցվում է մեր երկու երկրների միջև փոխգործակցությունը:

Նախօրեին նաեւ Ուկրաինայի ԱԳՆ էր հրավիրվել Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը, որտեղ նրան էր հանձնվեց բողոքի պաշտոնական նոտա՝ կապված Ղրիմի հարցով Հայաստանի դիրքորոշման դեմ։

Back to top button