Հայագիտակ

Մեծամորի ատոմակայանը Աշոտ Գրիգորյան ճարտարապետի մեկնարկն էր․ «Հայագիտակ»

Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ճարտարապետական ակադեմիայի թղթակից-անդամ Աշոտ Գրիգորյանր 75 տարեկան է։

Իր մասին նա պատմում է. «Երբ պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանող էի, կարծում էի, թե ամեն ինչ գիտեմ ճարտարապետության մասին։ Մեծամորի ատոմակայանի ճարտսրապետսկան լուծումը միայն սկզբում էր հեշտ թվում։ Այնինչ գաղտնի պահերից բացի, որոնց մասին չեմ կարող խոսել, պետք էր ամեն ինչ անել աշխատողների համար, որոնք այստեղ, փաստորեն, ապրում են։ Ափսոսում եմ, որ իրենից բացառիկ արժեք ներկայացնող Մեծամոր տեղավայրը պետք եղածի պես չօգտագործվեց»։

Նկարը՝ minurban.am

Ստեղծագործական ճանապարհի կարևոր պահ էր ճարտարապետության թանգարանի հիմնումը, քանի որ արդեն գիտեր, որ եթե չլինի ազգայինի գիտակցումը, դարերի խորքից եկող անցած ճանապարհի ճանաչումը, փաստաթղթային արխիվի առկայությունը, ճարտարապետությունը պարզապես կդառնա շինարարական արվեստ։

Նա ղեկավարեց 1990-ին բացված թանգարանը 16 տարի՝ այդ ընթացքում բազմաթիվ կոթողներ նախագծելով Հայաստանի և արտերկրի համար։ Դրանցից լավագույնը Աշոտ Գրիգորյանը համարում է իտալական Բարրի քաղաքում դրված հուշակոթողը։

Աշոտ Գրիգորյանը կամ Աշոտ Հայկազունն ունի բազմաթիվ պետական և կառավարական մրցանակներ, հեղինակ է տասնյակ աշխատությունների, որոնցում ներկայայացնում է արտերկրում ստեղծագործող հայ ճարտարապետներին, հայկական ազգային ճարտարապետությունը, նրա ընթացքն ու պատմությունը։

Back to top button