Հայկական հարց

Թուրքական իշխանությունները փակում են Դիարբեքիրի միսիոներական որբանոցը․ «Հայկական հարց»

Համիդյան ջարդերից հետո Կեսարիայի Թալաս բնակավայրում գտնվող հայ որբերի խնամքը ստանձնել էին մի խումբ միսիոներներ։ Նրանք կազմակերպում էին երեխաների կրթությունը՝ սովորեցնելով նաև արհեստներ։ Գերմանական արևելյան առաքելությունը որոշում է հիմնել փրկարար կայան Դիարբեքիրում։ Այնտեղ բացվում է որբանոց, որտեղ պատսպարվում են շրջակայքի հայ որբ մանուկները։

Թուրքական իշխանությունները շուտով փակում են այդ հաստատությունը։ Որբանոցի ղեկավարությունը սաներին տեղավորում է հայկական ընտանիքներում՝ շարունակելով հոգալ նրանց կարիքները։

Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին։ «Դիարբեքիրի միսիոներական որբանոցը»

Back to top button