Հաջողության նոտա

Քայլել առաջ, քանդել հետևում մնացած աստիճանները․ «Հաջողության նոտա»

Նա միշտ քայլում է առաջ: Նրա համար տեսանելի են միայն վերև տանող աստիճանները, ամեն կյանքի փուլ բարձրանալուց հետո, քանդում է հետևում մնացած աստիճանները, որպեսզի հետընթացի տեղ չլինի:

Aeromix tour Armenia ընկերության հիմնադիր տնօրեն Թամարա Սարգսյանը երազում էր լրագրող դառնալ, բայց բարձրագույն ուսումնական հաստատությունում հայտնվեց տուրիզմի բաժնում. զբոսաշրջությունն իր հմայքով գրավեց ու կլանեց նրան: Նա այդ ոլորտում քայլերը սկսեց աստիճանաբար, ուսումնասիրեց բոլոր հատվածները, այնուհետ կարողացավ ստեղծել սեփականը:

Կարծում է, որ զբոսաշրջությունը ռիսկային, խնդիրներով լի, բայց զարմանահրաշ ոլորտ է: Նա հանգստանում է աշխատելով: Աշխատանքը նրա համար հոբբի է: Կարծում է՝ բիզնեսում հաջողում է միայն այն մարդը, որը նվիրված է և շատ է սիրում աշխատանքը:

Նրա կարծիքով՝ զբոսաշրջությունը առանձնահատուկ ոլորտ է, քանի որ դու վաճառում ես ապրանք, որին չես դիպչում և չես տեսնում:

«Տուրիզմի հմտություններից մեկն էլ այն է, որ կարողանաս զգալ ինչ է պետք զբոսաշրջիկին, ինչի կարիք ունի և ճիշտ տարբերակներ առաջարկել», – ասում է Թամարա Սարգսյանը։

Նրա համար առաջնային է զբոսաշրջիկին ներկայացնել այնպիսի ուղղություններ, որտեղ ինքն անձամբ է եղել, այդկերպ նա այդ ուղղություններին հավելում է սեփական էմոցիաներն ու գույները: Բիզնեսում կարևոր է համարում մարդկային ճիշտ հարաբերությունները, երբ արածդ աշխատանքի համար արժանանում ես անկեղծ ժպիտի ու ջերմ շնորհակալության:

Back to top button