Էկոսֆերա

Սկզբում՝ ջուր, հետո՝ ծառ․ Երևանի կանաչապատման բանաձևը․ «Էկոսֆերա»

Երևանի մի շարք համայնքներում, մասնավորապես՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում, Եռաբլուրի հարակից լանջերին, Սարալանջին ամիսներ առաջ հիմնած անտառ-տնկարկներում գրանցվել է բարձր կպչողականություն։

Նախկին մեխանիկ, այժմ՝ այգեպահ Աշոտ Ասատրյանը վաղ առավոտյան Ծիծեռնակաբերդի բարձունքում է, խնամում է դեռ ամիսներ առաջ տնկված նորատունկ ծառերը։ Աշխատանքի արդյունքից գոհ է, ասում է՝ ծառերն աշնանն են տնկվել, բայց արդեն որոշները բերք են տվել, օրինակ՝ ընկուզենին։

Պտղատու ծառատեսակները պատահական չեն ընտրվել։ Ծիծեռնակաբերդի տարածքը հարուստ է կենդանական աշխարհով, որոնց համար սննդի աղբյուր են։ 860 տնկված ծառից մեկը կոտրվել է, երկուսը՝ չորացել։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մասնագետներն աննախադեպ արդյունք են համարում՝ 99 տոկոս կպչողականություն։ Անտառագետ Հասմիկ Խուրշուդյանն ասում է՝ աշխատանքներն իրականացվել են կիսաանապատային փոշիացած հողերում, որոնք ծառ տնկելու համար գրեթե անպիտան են։

Սկզբում՝ ջուր, հետո՝ ծառ. ահա այս սկզբունքով են առաջնորդվում մասնագետները մայրաքաղաքում խոշոր չափով ծառատնկման աշխատանքներ կատարելիս։

Անտառհիմնման աշխատանքների քննությունը բարեհաջող արդյունք ունեցան։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանը գոհ է աշխատանքներից։

«Կատարված աշխատանքները սերունդների համար են»,- ասում է Բեգոյանն՝ ակնկալով երեք տարի հետո տեսնել խիտ անտառ։ Թեև անձրևառատ տարի է, սակայն ոռոգման աշխատանքներ ևս իրականացվում են։ Բեգոյանն ասում է, որ Եռաբլուրում և Սարալանջում հիմնած անտառները ևս բարձր արդյունք ունեն․

Խոսելով առաջիկա անելիքներից՝ նա տեղեկացրեց, որ հաջորդը նախատեսում են վերականգնել Նորքի անտառների 10 հա տարածքը։

Back to top button