Հաջողության նոտա

Արվեստը՝ նաև կրելի․ գործարար Արմինե Ստամբոլցյանի «Հաջողության նոտան»

Գործարար, ձեռագործ զարդերի «Արմինս» ապրանքանիշի հեղինակ Արմինե Ստամբոլցյանը մասնագիտությամբ լեզվաբան-թարգմանիչ է, աշխատել է տարբեր բնագավառներում, եղել է նաև ուսուցիչ։

Հեղինակային ձեռագործ զարդերի իր ապրանքանիշը հիմնադրել է, երբ արդեն ընտանիք էր կազմել և սպասում էր առաջնեկին: Մտահղացման հիմքում իրական կտավ-յուղաներկով ստեղծված նկարներն են։

Կարևոր է, որ դրանք չլինեն միայն պատից կախված կամ մոլբերտի վրա դրված, այլ վերածվեն զարդերի, և արվեստը կրելի դառնա: Անցած 7 տարվա ընթացքում Արմինեն հասցրել է մասնակցել բազմաթիվ փոքր ու մեծ ցուցահանդեսների, իսկ զարդերի պահաջարկը հատել է Հայաստանի սահմանները:

Back to top button