Հաջողության նոտա

Դերասանը նաև հոգիներ է բժշկում․ դերասանուհի Տաթև Ղազարյան․ «Հաջողության նոտա»

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնի շրջանավարտ Տաթև Ղազարյանը արդեն 20 տարուց ավելի աշխատում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում:

Աշխատել է նաև Երևանի Երիտասարդական փորձարարական պետական թատրոնում, Պետական Կամերային երաժշտական թատրոնում, հեռուստատեսությունում:

Տարբեր տարիների արժանացել է 4 «Արտավազդ» մրցանակի՝ «Տարվա լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Տաթևն ունի նաև դասավանդման հարուստ փորձ, դասավանդում է բեմական խոսք հարազատ ԵԹԿՊԻ-ում, ԵՊԲՀ-ում և դպրոց-ստուդիաներում:

Back to top button