Հասարակություն

Մշակվում է ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման ռազմավարությունը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում այսօր անցկացվեց հանրային քննարկում՝  ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրի նախագծի շուրջ: Այս փաստաթղթում ներկայացված է մեր երկրի բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, զարգացման ռազմավարությունը: 

Հանրային քննարկմանը դրված  ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրի նախագծի մշակումը իրականացվել է բնապասհպանության նախարարության  Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից՝ գերմանական KfW բանկից ֆինանասովորվող «Անդրսահմանային միացյալ քարտուղարություն» ծրագրի աջակցությամբ: Ըստ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Աիդա Իսկոյանի՝ այս նախաձեռնությունը բխում է մեր երկրի միջազգային պարտավորություններից և մեր երկրի բնության հատուկ պահպանվող տարածքների ոլորտում գործող օրենսդրության պահանջներից:

Այս փաստաթղթում ներկայայացված են ոլորտի առաջնահերթությունները և խնդիրները, դրանց համապատասխան գործողությունների ազգային ծրագիրը 2014-2020 թվականների համար: Դրա իրագործումը կարևորեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինայանը: 

Այս փաստաթղթով  բնության հատուկ պահպանվող տարածքները դիտարկվում են որպես կայունության և էկոհամակարգային ծառայությունների պահպանման ու վերականգման գոտիներ, որոնց գործունեությունը միտված է ոչ միայն բնության ժառանգության պահպանմանը , այլ նաև տեղական բնակչության բարեկեցության բարելավմանը: Այս առումով մեծ է բնապասհպանության նախարարության  Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի պատասխանատվությունը, նշեց կառույցի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը։ Նախատեսվում է, որ փաստաթուղթը համակողմանի քննարկումներից հետո կներկայացվի կառավարության հաստատմանը:

Back to top button