Մտքի ուժը

Ինչպե՞ս գիտական ուղեղների արտահոսքը վերածել ներհոսքի․ «Մտքի ուժը»

Հնարավոր է արդյո՞ք «ուղեղների արտահոսքը» վերածել «ներհոսքի»։ Պարզվում է՝ հնարավոր է։ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի ավագ գիտաշխատող Արամ Միրզոյանն ունի նաև բացատրությունը․

«Հաշվի առնելով արդի տեխոնոլոգիաները՝ այո, հնարավոր է։ Իհարկե 20-30 տարի առաջ, երբ որևէ համայնքի անդամ լինելու համար պետք էր ֆիզիկապես ներկա լինել, ավելի դժվար կլիներ։ Բայց հաշվի առնելով, որ ՏՏ-ն զարգանում է, մարդը կարող է մի տեղում գտնվել, աշխատել մեկ այլ տեղում, հնարավոր է։ Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցները կարող են մասնակցել։

Գիտնականն ընդգծում է՝ պետք է հաշվի առնել, որ Հայաստանը փոքր երկիր է, չի կարող բոլոր կադրերին այստեղ պահել։ Ուստի միջազգային համագոծակցութունը շատ կարևոր է։  

Հայաստանի գիտական ներուժը հնաարավոր է օգտագործել գիտական հետազոտությունների համար՝ ասում է Արամ Միրզոյանն ու նշում, որ կապը միակողմանի չպետք է լինի, այլ երկկոկղմանի ու փոխշահավետ։ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի գիտնականների մի մասը հեռացավ երկրից։ Ուստի գիտության զարգացման համար մի կարևոր բաց կա․ միջին սերնդի գիտնականենրի մեծ մասը դրսում է։ Այստեղ կա՛մ շատ փորձառու գիտնականներն են, կա՛մ՝ սկսնակները։

Զրուցակիցս կարծում է, որ ծրագիրը եթե ոչ անգամ 100 տոկոսով, բայց լուծում կառաջարկի։ Այժմ էլ երիտասարդների մի մասը հեռանում է հայաստանյան գիտական մտքից՝ հաստատ ֆիզիկապես։ Նրանք ասում են, որ արտերկրում ավելի հեշտ է գիտությամբ զբաղվելը։ Եվ աշխատավարձն է բարձր, և՝ աշխատանքային պայմաններն են անհամեմատելի։

Ի՞նչ մեթոդներով է հնարավոր պահել երիտասարդ գիտնականներին Հայաստանում։ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Շուշանիկ Սարգսյանն արձանագրում է՝    

«Այժմ գիտության կոմիտեի կողմից հայտարարվող դրամաշնորհներով կա մի կետ, որտեղ երիտասարդների ներգրավվածությունը պարտադիր է։ Դա մի տարբերակ է, որ ներառվեն երիտասարդները։ Դրամաշնորհ կա, որ աշխատավարձ չկա, բայց կա գործուղում։ Օրինակ՝ Իտալիայում կարող է փորձ ձեռք բերել, կիսվել այստեղի կոլեգաների հետ։ Պետք է երիտասարդներին հնարավորինս շատ ներգրավվենք ծրագրերում»։   

Երիտասարդները վստահ են՝ Հայաստանում գիտությունը զարգանում է, իսկ սփյուռքի ներուժն էլ կնպաստի, որ այն հետ չմնա միջազգային զարգացումներից։ Ծրագիրն իրականացնում է գիտության կոմիտեի դրամաշնորհի օգնությամբ։

Back to top button