Տնտեսական

Կայացել է արդյոք Հայաստանում փոքր ու միջին բիզնեսը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Փոքր ու միջին բիզնեսի կայացում և զարգացում, մեր երկրի կառավարության որդեգրած առաջնահերթություններից մեկն է: ՀՀ ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը չի կիսում  «ոլորտը Հայաստանում որպես այդպիսին չի կայանում» կարծիքը: Միաժամանակ արձանագրում է՝  ոլորտում  խնդիրները շատ են: Պետական աջակցություն իհարկե ցուցաբերվում է: Պետությունը երկու ուղղությամբ կարող է  աջակցել, նախ, համապատսախան միջավայր ձևավորի և հետո  հասցեական աջակցություն տրամադրի, կոնկրետ ձեռնարկատերերին: ՓՄՁ ԶԱԿ-ը Հայաստանում  գործում է  2002թ, ֆիանսական աջակցություն ու  վարկային երաշխիքներ է  տրամադրում սկսնակ ու փոքր ու միջին  գործարարներին: 

ՀՀ ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալԿարեն Գևորգյան.«Խնդիրները կապված են վարկերի հետ, դրանց հասանելության հետ, գաղտնիք չէ, որ սկսնակ գործարարները հատկապես դժվարություն են ունենում ֆինանսական ռեսուսրների ներգրավման հարցում, այստեղ է, որ ՓՄՁ ԶԱԿ-ն աջակցում է, ծրագրով տարեկան 200-300 սկսնակ գործարարի հնարավորություն է տալիս վարկային ռեսուրսներ ստանալ, Հայաստանի ֆինանսական շուկայի համար բավականին մատչելի, առանց գրավի  և երկարաժամկետ:

Պարզվում է՝ վարկը ստանալուց հետո խնդիրները չեն լուծվում, քանի որ տոկոսադրույքներն են  բարձր, ցանկալի կլիներ, որ բանկերն ավելի լայն  շրջանակ առաջարկին: Զրուցակիցս ևս ընդգծում  է, որ ցանկալի կլիներ, որ վարկերն ավելի մատչելի լինեին: Օրեսնդրության հետ կապված երկու խնդիր է առանձնացնում: Խնդիրներ, որոնք թաքնված են հենց օրենսդրության մեջ , և  խնդիրներ՝  կապված  վարչարարության, կոռուպխցիայի հետ կապված խնդիրները, կարևոր է  նաև գործարարների իրազեկվածությունը. «Երբ որ բիզնեսը, հատկապես մարզերում, հետավոր տարածաշրջաններում . իրազեկված չի: նախ որովհետև քիչ են այն գործիքները, որոնց միջոցով պետք է իրազեկված լինեն, բացի այդ, դաշտը պարբերաբար փոփոխությունների է ենթարկվում, պետության կարևորագույն խնդիրներից է»:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով,  ՓՄՁ-ի կայացման համար անհրաժշետ են ինտենսիվ լուծումներ,  որոնցից մեկն էլ ՓՄՁ-ին  հարկերից ազատելն է.« 40-50 հազար ՓՄՁ կա, տարվա ընթացքում 100 մլն դոլարի չհասնող հարկ ենք հավաքում, եկեք հրաժարվենք դրանից, խոշոր բիզնեսից ավելի լավ  հավաքենք, միկրոբիզնեսին թողնենք ազատ շունչ քաշի»:

Ինչու՞  սկսնակ գործարարներն հարկերից չեն ազատում, հարցրեցի ՀՀ ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալԿարեն Գևորգյանից, պարզվեց՝  նման քայլ անելու  համար լուրջ վերլուծություններ պետք է կատարվեն, «Անպայման չի որ ազատվեն հարկերից, կան միջանկյալ լուծումներ, օրինակ, շրջանառության հարկը կամ արտոնագրային հարկը իրականում այդ միջանկյալ լուծումներից մեկն է, էականորեն թեթևացնում են, թե՛ հարկային բեռը, թե՛ վարչարարությունը, այնտեղ այնպիսի ընթացակարգեր են ներդրված, որ նախ բիզնեսի համար ծայրահեղ պարզ լինի, փորձը ցույց  է տալիս, որ ինչ որ բան եթե կտրուկ ես անում, լավ արդյունքի չի բերում»:

«Խնդիրը շատ ավելի բարդ է, բոլորն էլ գիտակցում են, որ նման քայլը լուրջ խթան կլիներ, համակարգը, սակայն, պետք է դրան պատրաստ լինի»,- եզրափակեց զրուցակիցս:

Back to top button