ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Հոտից եմ զգացել, որ վե՛րջ, կռվի մեջ ենք․  Ռուբեն Սարգսյան․ «Կյանքին ասել այո՛»

Ռուբեն Սարգսյանը ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 8-ին Երևանում։ Դպրոցից հետո սովորել է «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամում։ 2020-ի հունվարի 16-ին զորակոչվել է բանակ, ծառայել  Ջրականում որպես հրետանավոր, որտեղ  էլ կռվել է 44-օրյա պատերազմին։ Ասում է՝ հոտից եմ զգացել, որ վե՛րջ, կռվի մեջ ենք։ Հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին  Ռուբենը սալջարդ՝ կոնտուզիա է ստանում, որի պատճառով  լսողության խնդիր ունի մինչ օրս, իսկ հոկտեմբերի 21-ին գլխի հատվածում ստացած վիրավորման հետևանքը տեսողական խնդիրներ է։ Վերջին վիրավորումից հետո Ռուբեն Սարգսյանը  ժամկետից շուտ զորացրվում է։

Պատերազմից հետո  շարունակում է ուսումը «Իրական դպրոց» հիմնադրամում՝ աշխատանքի անցնելով նույն ուսումնական հաստատությունում։ Այժմ աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում որպես օպերատոր։ Մինչև զորակոչվելը «Իրական դպրոցը» նրան ծանոթացրել էր «ՈՄԱ»-ի հետ, Ռուբենը հինգ արշավի էր մասնակցել Քարվաճառի շրջանում։ Համոզված է, որ «ՈՄԱ»-ում ստացած պատրաստվածության շնորհիվ է, որ կարողացավ հաղթահարել դժվարությունները, ինչպես  պատերազմի դաշտում, այնպես էլ  պատերազմից հետո։

Back to top button