Հայագիտակ

Ձեռագիր մատյանների հիշատակարանները բացում են ժամանակի հետաքրքիր մանրամասները․ «Հայագիտակ»

Մաշտոցյան մատենադարանի ավագ գիտաշխատող, բ.գ.թ.Խաչիկ Հարությունյանը արժանացել է «2022 թվականի լավագույն գիտական աշխատանք» մրցանակին` «Հայերեն ձեռագրերի հիշատակարանների լեզուն» ուսումնասիրության համար։

Առաջին հիշատակարանին հանդիպում ենք 887 թվականի Լազարյան Ավետարանում, իսկ հետագա դարերում տասից ութ ձեռագիր ունի հիշատակարան։ Սրանցում գրիչը տալիս է տեղեկություններ ձեռագրի պատվիրատուի, ծաղկողի, հենց իր` գրիչի մասին, բայց նաև հետաքրքիր մանրամասներ է պատմում իր ապրած ժամանակի, երկրի վիճակի, անգամ իր կերած սննդի մասին։

Խաչիկ Հարությունյանն ասում է. «Եթե ձեռագրի տեքստը անխաթար գրաբարով էր և ոչ մի փոփոխության չպետք է ենթարկվեր, ապա հիշատակարանում գրիչն իրեն ազատ էր զգում և կարող էր օգտագործել տվյալ ժամանակին բնորոշ բառաձևեր, անգամ խոսակցական ձևեր»։

Գրիչը կարող էր բողոքել ցրտից, այդ տարի հացի թանկությունից, անգամ այն բանից, որ ճանճը խանգարում է իրեն կամ խնդրում էր ոմն Շերանիկի, որ երբ գա՝ իրեն ձուկ բերի։

Այսպես իրական կյանքը թափանցում էր խիստ ու լուրջ ձեռագրի մեջ, ավելի հետաքրքիր դարձնելով այն այսօրվա մարդկանց համար։

Back to top button