Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 2-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով փայլուն հաղթանակ տոնեց Ադրբեջանի ներկայացուցիչ Շաքրիյար Մամեդյարովի նկատմամբ: Մամեդյարովն իր պարտությունն ընդունեց 44-րդ քայլին:
Վիշվանաթան Անանդ-Վեսելին Տոպալով պարտիան ավարտվել է ոչ-ոքի։ Պետեր Սվիդլերն առավելության է հասել Դմիտրի Անդրեյկինի նկատմամբ, իսկ Վլադիմիր Կրամնիկ-Սերգեյ Կարյակին պարտիան դեռ շարունակվում է։