ՀայագիտակՀասարակություն

Հայկական հին ու միջնադարյան արվեստն ու եկեղեցական գեղանկարչությունը՝ նոր պատկերագրքում․ «Հայագիտակ»

Երկու տասնամյակից ավելի պահանջվեց Հայաստանի ազգային պատկերասրահից՝ ստեղծելու «Հայ հին և միջնադարյան արվեստն ու եկեղեցական գեղանկարչությունը» պատկերագիրք-ուղեցույցը։

Գրքի հեղինակ Քնարիկ Ավետիսյանն ասում է. «Այստեղ ներկայացված են հայկական արվեստի լավագույն նմուշները, որոնք պահպանվում են մեր պատկերասրահում և որոնց կարող է ծանոթանալ պատկերասրահի այցելուն։ Հետաքրքիր են այն նկարները, որոնք փրկվել են եկեղեցիների նկատմամբ բռնաճնշումների տարիներին։ Գրքում տեղ գտած նկարների գուներանգները լրիվ համապատասխանում են իրական նկարներին։ Եվ դա այս կարգի ալբոմների համար շատ կարևոր է։ Գիրքը վաճառվելու է, հետևաբար այցելուներին կգրավի դեպի պատկերասրահ։ Այն շատ կարևոր է նաև օտար արվեստաբանների համար, որոնք ուսումնասիրում են այս ժամանակաշրջանի հայկական արվեստը»։

Back to top button