Մասնագիտություն

Հանրային առողջություն. բարելավել կյանքի որակը՝ հիվանդությունները կանխարգելելով և բուժելով․ «Մասնագիտություն»

Ավելի հեշտ է հիվանդությունները կանխարգելել, քան դրանք բուժել։ Հանրահայտ խոսքերը հաճախ ենք լսել, լսել ենք նաև, որ կյանքում ամենակարևորն առողջ լինելն է, բայց առողջությունը ոչ միայն որևէ հիվանդության բացակայությունն է, այլև ակտիվ ու առողջ կյանքի առկայությունը՝ ամփոփելով մարդու ֆիզիկական, մտավոր և սոցիալական բարօրությունը:

Ու չնայած մեզ շրջապատող աշխարհում առողջության վրա ազդող գործոնները բազմաթիվ են՝ կենսաբանական, էկոլոգիական և բնակլիմայական, սոցիալական և սոցիալ-տնտեսական, կազմակերպչական կամ բժշկական, հանրային առողջության նպատակն է բարելավել կյանքի որակը հիվանդությունների կանխարգելման և բուժման ճանապարհով:

Հանրային առողջապահության գործունեության առանցքը հիվանդությունների, վնասվածքների կանխարգելելն ու մեղմելն է, ինչպես նաև առողջ ու էկոլոգիապես մաքուր միջավայրի ստեղծումն է. վերլուծել բնակչության առողջության ցուցանիշների և դրանց սպառնացող վտանգները, մշակել կանխարգելիչ միջոցառումներ բնակչության առողջացման և նրա բժշկական սպասարկման կատարելագործման ուղղությամբ, բացահայտել առողջապահական խնդիրները, մշակել առողջապահական ծրագրեր, ուսումնասիրել և գնահատել բնակչության առողջական վիճակը, փոփոխության բնույթը, առողջության վրա ազդող գործոններն ու պայմանները, ներդնել գիտականորեն հիմնավորված միջոցառումներ՝ բնակչության առողջության պահպանման ու ամրապնդման ուղղությամբ:

Զրույց Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ:

Back to top button