ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Ընկերս մարմնով փրկեց ինձ․ Սևակ Հովհաննիսյան․ «Կյանքին ասել այո՛»

Սևակ Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 11-ին Վայք քաղաքում։ 2019-ին ընդունվել է ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ։ 2020-ի հունվարի 15-ին զորակոչվել է բանակ, ծառայել է Մատաղիսի զորամասում։ 44-օրյա պատերազմի օրերին եղել է հիմնականում նույն տարածքում։ «Մի քանի օր ատամի մածուկ էինք ուտում, որ սովից չմեռնենք։ Աղոթում էինք՝ եթե մահանալու ենք, գոնե հերոսաբար մահանանք, ոչ թե սովից»,-պատմում է Սևակը։

Հոկտեմբերի 28-ին բեկորային ծանր վիրավորում է ստացել գլխի հատվածում։ Ասում է․ «Երկու ընկերներս տեղում մահացան, իսկ ես վիրավորվեցի։ Դեմքիս աջակողմյան հատվածն էր բաց մնացել, այդտեղից էլ վիրավորում ստացա, ընկերս մարմնով փրկեց ինձ»։ Ծնոտը ամբողջությամբ փշրվել էր, որը հետագայում վերականգնվեց արհեստական ոսկրանյութով։ Յոթ վիրահատություն է տարել, այժմ վերականգնողական բուժում է ստանում Զինվորի տանը։

Back to top button