Վերնատուն

Գրքատոն՝ կեսօրից մինչև կեսգիշեր․ «Վերնատուն»

Մայրաքաղաքում ամառային գրքատոները շարունակվում են։ 2021 թվականից Newmag հրատարակչությունը անցկացնում է գրքի ամառային ու ձմեռային փառատոններ։ Կազմակերպիչներն ասում են՝ վստահ չէին, որ փառատոնը միանգամից մեծ արձագանք կունենա ընթերցողների շրջանում, սակայն հենց առաջին տարվանից ունեցել են երկու հազար և ավելի մասնակիցներ, գրքերի շնորհանդեսներ և վաճառք։

Փառատոնի հիմնական նպատակը մեկ օր՝ կեսօրից մինչև կեսգիշեր, գրքատոն կազմակերպելն էր, և որոշեցին այն դարձնել ամենամյա։

«Փառատոնը մեզ համար միայն գիրք վաճառելը չէ, մեր հրատարակչությունում հավաքվել են այնպիսի մարդիկ, որոնց համար գիրքը ոչ միայն բիզնես է, այլև հոբբի․ մենք բոլորս ընթերցող ենք և ընթերցասեր։ Ամառը մենք նաև ամփոփում ենք, թե ինչ ենք արել մեկ տարվա ընթացքում, որպեսզի սեպտեմբերին նոր գրքաշրջանում, նոր թափով սկսենք հրատարակչական աշխատանքը», — ասում է Newmag հրատարակչության փոխտնօրեն Ավետիս Հարությունյանը։

Կազմակերպիչները փորձում են այնպես անել, որ յուրաքանչյուր փառատոնին ներկայացված լինի առնվազն 5 նոր գիրք, առաջիկա փառատոնն էլ բացառություն չի լինելու։

Newmag–ի այս տարվա կարևոր ձեռքբերումներից է «Երազ» մանկական մատենաշարը։ Երկար ժամանակ մտածում էինք, եթե որոշենք մանկական գրքեր տպել, ապա դա պետք է անել տարբերվելով և շատ պրոֆեսիոնալ՝ նշում են Newmag–ի ներկայացուցիչները։ Մանկական գրքերը ունեն հատուկ մակնշում և տարիքային սահմանափակում։ Մատենաշարի համար նույնիսկ հատուկ տառատեսակ է ստեղծվել։

«Եթե մենք համաշխարհային բեսթսելլեր ենք տպում, այն պետք է հետաքրքիր լինի նաև հայ երեխային, չվերցնենք ուղղակի մի գիրք, որը ունի 300 միլիոն ընթեցող, մենք նայում ենք՝ արդյո՞ք դպրոցահասակ երեխան ունի նույն խնդիրները, ինչ գրքի հերոսը», – ասում է հրատարակչության ռազմավարական և հատուկ նախագծերի ղեկավար Գոհար Մանուկյանը։

Հեղինակ և նկարազարդող Ջեֆ Քիննի «Վտվտիկի օրագիրը», որ համաշխարհային բեսթսելլեր է, նախատեսված 9–12 տարեկանների համար, շարքը կազմված է 20 գրքից։ Թարգմանիչը Ավետիս Հարությունյանն է, նա արդեն սկսել է աշխատել գրքի երկրորդ մասի վրա։

Newmag–ի ամառային գրքի փառատոնը տեղի կունենա հունսի 17–ին, ժամը 12․00– ից «Երազ» զբոսայգում։

Back to top button