ԿարևորՀասարակություն

Arm Roads Info․ նոր հավելված՝ թարմացված, ժամանակակից թվային լուծումներով

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ներկայացնում է «Ճանապարհների տեղեկատու» (Arm Roads Info) նոր հավելվածը՝ թարմացված, ժամանակակից թվային լուծումներով։ Հավելվածը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն: Այն տրամադրում է օպերատիվ տեղեկատվություն Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների անցանելիության վերաբերյալ։ Հավելվածով կարելի է գտնել ինֆորմացիա հիվանդանոցների, ոստիկանական բաժանմունքների, ճանապարհները սպասարկող կազմակերպությունների, ձմռանը նաև՝ ճանապարհները սպասարկող տրանսպորտային միջոցների մասին՝ հետևելով նրանց աշխատանքի հետագծին։

Հավելվածը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերի օգտատերերի համար։ Այն հնարավոր է ներբեռնել App Store-ի կամ Play Market-ի միջոցով՝ համապատասխան որոնման տողում նշելով Arm Roads Info:

Back to top button