Քաղաքական

ԵԱՀԿ- ն ցանկանում է հանգուցալուծել ԼՂՀ հարցը. քաղաքագետ

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում տեղաշարժեր չեն գրանցվել զուտ ադրբեջանական կողմի դիրքորոշումների հետևանքով:Քաղաքագետ Նարեկ Գալստյանը սակայն համոզված է, որ վերջին մեկ տարում կա ակտիվացում` ԵԱՀԿ ՄԽ կողմից: Ըստ նրա` ԵԱՀԿ- ն ցանկանում է հանգուցալուծել հարցը:

«Արցա խյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում լուրջ տեղաշարժեր այս պահին չկան և հակամարտության սկզբից ի վեր չեն գրանցվել զուտ ադրբեջանական կողմի դիրքորոշումների հետևանքով»,- կարծիքը քաղաքագետ Նարեկ Գալստյանին է: Վերջինս սակայն խնդրի լուծմանը միտված որոշակի ակտիվացում նկատում է վերջին մեկ տարում`ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, որը կարծես թե ցանկանում է հանգուցալուծել հարցը:

Քաղաքագետը միևնույն ժամանակ նկատում է, որ ուկրաինական դեպքերը կարող են բացասաբար անդրադառնալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա, քանի որ ուկրաինական զարգացումների ֆոնին հնարավոր է հակասություններ առաջանան համանախագահների միջեւ: Բայց չի կարծում, որ այդ զարգացումների ֆոնին ՌԴ-ն կստիպի Հայաստանին ճանաչել Ղրիմի անկախությունը:

Back to top button