Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ զրույց են ունեցել «ոտքի վրա» Անկարայում Թուրքիայի վերընտրված նախագահ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողության շրջանակում։
«Արարողության շրջանակում «ոտքի վրա» կարճ զրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։
Նրանց կողքին ներկա է եղել նաև Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը»,-գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով CNN Türk-ին։