ԿարևորՔաղաքական

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ԱՄՆ-ում

Քիշնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հուլիսի 21-ին տեղի կունենա հաջորդ եռակողմ հանդիպումը` Բրյուսելում, Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ` տեղյակ լինեք, որ մինչ այդ` հունիսի 12-ին, տեղի կունենա ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ձևաչափով հանդիպում` ԱՄՆ-ում: Վաղը տարածաշրջանային կոմունիկացիաների հետ կապված եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում է նախատեսված Մոսկվայում: Շառլ Միշելը հայտարարել է, որ եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Իսպանիայում` աշնանը, և Միշելը հայտարարել է, որ նաև հնգակողմ հանդիպման հրավեր է առաքելու նաև Իսպանիայում տեղի ունեցող այդ հանդիպումների շրջանակներում»,- ասել է նա:

Back to top button