ԿարևորՔաղաքական

Վարչապետը ԵԽԽՎ հանձնաժողովի նախագահի տեղակալի հետ քննարկել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Փոլ Գավանին:

Վերջինս փաստահավաք առաքելությամբ Հայաստան է ժամանել «Լաչինի միջանցքով ազատ  անվտանգ մուտքի ապահովում» զեկույցի նախապատրաստման շրջանակներում:

Այս համատեքստում, քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր:

Վարչապետն արձանագրել է, որ ադրբեջանական կողմը դադարեցրել է Հայաստանից ԼՂ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները, իսկ սնունդ տեղափոխվում է միայն խաղաղապահների միջոցով: Նշելով, որ այս ամենն Ադրբեջանի կողմից արվում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու նպատակով` վարչապետը կարևորել է տեղի ունեցողի նկատմամբ միջազգային հանրության համարժեք արձագանքը:

Կարդացեք նաև

Back to top button