ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս ճիշտ փոսալցում անել․ պատգամավորը փորձի փոխանակում է առաջարկում

Խորհրդարանական հանձնաժողովներում շարունակվում են 2022–ի պետական բյուջեի կատարողականի քննարկումները։ Տնտեսական ու տարածքային ոլորտների պատասխանատուներն են այսօր պատասխանել խորհրդարանականների հարցերին։ Էկոնոմիկայի նախարարը խոսել է տնտեսական աննախադեպ ցուցանիշերից, ներդրումներից ու իրականացվելիք ծրագրերից։ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարն էլ իր ղեկավարծ գերատեսչության աշխատանքներից է խոսել, կանգ է առել հատկապես ճանապարհաշինական ծրագրերի վրա։

531 կմ ճանապարհի կառուցում, նորոգում, վերանորոգում, միջին նորոգում։ 2022-ին ՏԿԵ նախարարության ենրկայացրած ցուցանիշն է։ Բայց այս աշխատանքները միշտ չէ, որ հնարավոր է լինում կազմակերպել։ Գերատեսչությունը հաճախ է հայտարարում, որ շինարարական կազմակերպությունների պակաս կա։ Բայց պարզվում է՝ կապալառուներն էլ են դժգոհ։

Դրա մասին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լիլիթ Կիրակոսյանն է խոսում․ «Կապալառուների մի մասը դժգոհում է, որ մրցույթներին մասնկացելու խնդիր ունեն»։

Նախարարը այս կարծիքը չի կիսում, վստահեցնում է՝ դժգոհություն չպետք է լինի, համակարգը հստակ է գործում․ «Նախորդ տարի այդ մրցութային գործընթացը երկու փուլ  ուներ՝ առաջին ու երկրորդ փուլեր, երբ ընկերությունները գալիս էին բանկացությունների։ Հիմա էլ բանակցություններ չկան, մեկ փուլով են մասնակցում, որևէ մեկը չի տեսնում ՝ով է մասնակցում։ Վերջում՝ նախանշված ժամին բացում, տեսնում ենք՝ քանիսն են  մասնակցել։ Ով ամենացածր գինն է առաջարկել, հաղթում է»։

Խնդրահարույց կապալառուներ կան, սև ցուցակում կարող են նրանք հայտնվել։ Բայց Սանոսյանը կարծում է, որ պետք է ավելի խստացվեն պայմանները։ Շինարարական ընկերություններ ընտրելիս հաշվի են առնում միայն բանկային երաշխքիները։ Մինչդեռ կարևոր այլ գործոններ էլ կան․

«Մի կողմից շուկայում կարողանում են անընդհատ նոր ընկերություններ հայտնվել, որոնք պատմություն չունեն, բայց ենթադրյալ ներդրումներ են անում, ընկերություններ են ստեղծում։ Սա լավ կողմն է, բայց մյուս կողմից էլ հայտնվում են ընկերություններ, որոնք առանց լապատկայի գալիս ու սկսկում են մրցույթների մասնակցել՝ իր բոլոր հետևանքներով։ Ցավոք սրտի մենք բավականին քաշքշուկների մեջ ենք հայտնվում։ Եթե ճիշտ եմ հիշում, անցյալ տարի 8 նման ընկերության սև ցուցակ ենք առաջարկել»։

Միջին նորոգման, փոսալցման աշխատանքները շատ հաճախ խնդիրներ են ստեղծում վարորդների համար։ Հատվածները երկար ժամանակ քանդվում ու այդպես էլ մնում են։ Իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը պատրաստ է իր փորձը փոխանցել մասնագետներին, միայն թե արագ քանդեն ու արագ էլ նորոգեն ճանապարհի հատվածները․

«Փոսը քանդելն ու լցնելը գրեթե միաժամանակ անեն, մի քանի ժամվա տարբերությամբ։ Եթե ունեք այնպիսի կապալառուներ, որոնք դժվարանում են, ինձ ու իրենց հրավիրեք, գամ ասեմ՝ ոնց անեն, անվճար»։

Նախարարը, ի դեպ, դեմ չէ։ Վերանորոգված ճանապարհներում այլ խնդիրներ էլ կան՝ սահմանված քանակից ավելի շատ բեռներ տեղափոխող բեռնատարները։ Արմավիրում ու Սյունիքում ճանապարհներին կշեռքներ տեղադրված են, բայց Գնել Սանոսյանը գիտի՝ Արմավիրի մարզում համայնքային այլ ճանապարհներով են բեռնատարները անցնում՝ առանց կշռվելու։ ՏԿԵՆ-ի տեղեկացմամբ, ցանկանում են այնպիսի աննկատ կշեռքներ տեղադրել, որ որևէ մեկն այդպես էլ չիմանա, թե կոնկրետ այդ հատվածում կշեռք է տեղադրված։

Back to top button