ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

Ինչպես են ադրբեջանցիները կրակում հայ դիրքապահների ուղղությամբ

ԱՀ ՊԲ-ն հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակում հայ դիրքապահների ուղղությամբ։

Ավելի վաղ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։

Ժամը 11։40- ի սահմաններում ադրբեջանական կողմը նախնական տվյալներով 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Back to top button