Միջազգային

Անհետացած ինքնաթիռի ուղեւորներից երկուսը ուրիշի անձնագրերով իրանցիներ են եղել

Malaysia Airlines (MAS) ավիաընկերության անհետացած ինքնաթիռի 2 ուղևորները, որոնք օդանավում էին հայտնվել գողացված անձնագրերով, Իրանից անօրինական գաղթականներ են, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Daily Telegraph-ին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կուալա Լումպուր- Պեկին չվերթն իրականացնող օդանավի ուղևորներից 2-ը՝ ավստրիացի Քրիստիան Կոզիլը և իտալացի Լուիջի Մարալդին, իրականում գտնվում են իրենց տանը։ Նրանք երկուսն էլ հայտնել էին Թաիլանդում գտնվելու ժամանակ իրենց անձնագրերի գողանալու մասին։ Ավելի ուշ Ինտերպոլը հաստատել է, որ առնվազն 2 ուղևոր թռչում է այլ անձնագրերով։

BBC-ի իրանական գործակալությունը հարցազրույց է վերցրել Մալայզիայի մայրաքաղաքում բնակվող մի իրանցուց, ով հաստատել է, որ եղել է այդ ուղևորներից մեկի ընկերը։ Նրա խոսքով՝ իրանցիներն ապրել են իր տանը, ուր իրենք եկել են՝ Ամստերդամ մեկնելու նպատակով։ Գողացված անձնագրերն իրանցիները գնել էին Եվրոպա գաղթելու համար։

 

Back to top button