200 միլիոն դրամ՝ ՀՀ նախագահի աշխատակազմից. 100 միլիոնը կուղղվի հակածխաոտային պայքար իրականացնող ՀԿ-ներին
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
2014 թվականին ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից 200 մլն. դրամից միայն 100 մլն դրամը կտրամադրվի այն հասարական կազամակերպություններին, ովքեր իրականացնում են հակածխախոտային պայքար: Իսկ գումարի մյուս մասը բաժանվելու է ըստ ոլորտների՝ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված անվանակարգերին, գյուղական համայնքների զարգացմանը, վերարտադրողական առողջությանն ու մերօրյա հերոսների ներկայացմանն ուղղված անվանակարգերին: Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն ասում է, որ ոլորտներին տրվող գումարի չափը որոշում է ոչ թե հիմադրամը,այլ մրցույթային հանաձանաժողովը:
2014 թվականին ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից 200 մլն դրամ կտրամադրվի հասարակական կազմակերպություններին, որից 100 մլն-ը կտրամադրվի հակածխախոտային պայքարին: Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ 2014թ. առաջին կիսամյակում դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար դիմել է 86 հասարակական կազմակերպություն: Հակածխախոտային պայքարի համար ծրագիր է ներկայացրել 30, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված անվանակարգերի համար՝ 23, գյուղական համայնքների զարգացմանն ուղղված անվանակարգերի համար՝ 16, վերարտադրողական առողջության անվանակարգերում՝ 9, մերօրյա հերոսների ներկայացմանն ուղղված անվանակարգերում՝ 8 հասարակական կազմակերպություն:
Կ. Ավագյանն ասաց, որ 2013թ. համեմատ այս տարի մոտ 4.5 անգամ ավելացել է դիմող հասարակական կազմակերպությունների թիվը: Ըստ նրա, հաղթող հասարակական կազմակերպությունների անուններն ու թիվը կորոշի հանձնաժողովը իսկ հիմանադրամը Երիտասարդական իրակացնոմ է մրցույթն ու մոնիթորինգն գումարի չափն էլ նախապես է որոշվում:
Նկատենք,որ դրամաշնորհային մրցութի համար տրամադրվող գումարի առյուծի բաժինը հասնում է հակածխոտային պայքանրին: Լրագրողների դիտարակրմնը, թե ինչու է հենց այդ ոլորտին հասնում գումար մեծ չափաը և արդյոք մոնիթորինգի արդյունքում պարզե՞լ է քանի մարդ է Հայաստանում թողել ծխելը Կարեն Ավագյանն ասաց, որ դա իրենց «աշխատանքը չէ»:
Մնացած ծրագրերը որն իրականացնում է երիտասրդական հիմադրամը, քիչ թե շատ շոշափելի արդյուք են ունենում, ու մասնավորապես 2011-2013 հիմնադրամը կառավարության կրթության ու գիտության նախարարության աջակցությամբ փոխհատուցել է պետական բուհերի անվճար համակարգում չընդգրկված ավելի քան 2150 ուսանողի ուսման վարձի որոշակի տոկոսը` մեկ ուսանողին հատկացնելով 80 հազար դրամի չափով գումար:
Այս տարի էլ բակալավարիատի առաջին կուրսի անվճար համակարգում չընդգրկված 780 ուսանող կստանան կրթաթոշակ: Ուսանղների ընտրություն կատարվել է հաշվի է սահմանված հստակ չափորոշիչներով` մասնավորապես հաշվի է առնվել ուսանողի առաջադիմությունը, սոցիալապես անապահով լինելու հանագամանքը, հասարական ակտիվությունը:
Իսկ արդեն այս տարի հիմնադրամը ամբողջությամբ փոխանացելու է բակալավր համակարգում սովորող բոլոր այն ուսանողների ուսման վարձը, ովքեր ուներ երկու և ավելի երեխաներ: «Սրանից ավելի թափանցիկ, եթե կա որևէ ձև, մենք պատրաստ ենք իրականացնել: Եթե պակաս բան է իրականացվում թափանցիկության հետ կապված, մենք ցանկացած մեթոդ կկիրառենք: Մենք հրավիրել ենք ԱԺ բոլոր խմբակցություններին, որ տեղում ծանոթանան»,- ասաց նա: