ԿարևորՀասարակություն

Քննարկվել են դեպի Հայաստան իսպանական ներդրումների խթանմանն առնչվող հարցեր

Անդալուսիա իրականացրած աշխատանքային այցի շրջանակներում Իսպանիայուն ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է նաև գործարար շրջանակների հետ։ Մասնավորապես, դեսպանն առանձին հանդիպումներ է ունեցել Grupo Azvi ընկերությունների խմբի նախագահ Մանուել Կոնտրերաս Կարոյի, Observatorio Económico de Andalucía տնտեսական հետազոտությունների «ուղեղային կենտրոն»-ի նախագահ Ֆրանսիսկո Ֆեռարոյի, Asociación Andaluza de la Empresa Familiar ընկերության նախագահ Խոսե Լուիս Մարտինես Լասարոյի հետ։

Հանդիպումների ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստանում ձևավորված ներդրումային միջավայրը, տնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունը, տնտեսության արդիականացմանն ուղղված նախաձեռնությունները։ Քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն ու դեպի Հայաստան իսպանական ներդրումների խթանմանն առնչվող հարցեր։

Back to top button