ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պնդում է Առևտրային և մասնավոր մեքենաների համար Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը, ասել է ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով քարտուղարի օգնականի գլխավոր տեղակալ Դերեկ Ջ. Հոգանը:
«Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացն առաջ է ընթանում. պետքարտուղարը մայիսի սկզբին հյուրընկալել է երկու արտգործնախարարներին՝ աշխատելու ամենավիճելի հարցերի վրա, ներառյալ սահմանի երկայնքով զինված ուժերի հեռացումը, վեճերի լուծման մեխանիզմն այն համաձայնագրում, որի շուրջ փորձում ենք համաձայնության հասնել, Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը,- ասել է նա:
«Այն ժամանակվանից ի վեր մենք շատ սերտորեն համագործակցում ենք Եվրամիության հետ։ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը երկու առաջնորդներին հյուրընկալեց Բրյուսելում մի քանի շաբաթ անց, երբ մենք հյուրընկալեցինք արտգործնախարարներին: Եվ նրանք նորից կհանդիպեն Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի նախագահի և ԵՄ խորհրդի նախագահի հետ, որպեսզի ևս մեկ անգամ կենտրոնանան այն բանի վրա, թե ինչ պետք է արվի, որպեսզի գործը հասնի ավարտին»,- նշել է Հոգանը:
«Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, ապա հարցի առնչությամբ պետքարտուղարը մեծ ճնշում է գործադրել, հատկապես երբ խոսքը վերաբերում է առևտրային և մասնավոր մեքենաների համար միջանցքի բացմանը»,-ասել է նա: